top of page

Բեռնատարը գլորվել է ձորը

Aug 23, 2021
1 min read


Օգոստոսի 23-ին, ժամը 19:42-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Շ․ Գ․, ծնված 1961 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը:

Փրկարարները վարորդին պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page