top of page

Իրանցի հրշեջները չեն մասնակցել «Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքներին. ԱԻՆ

Sep 23, 2021
1 min read


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը վստահեցնում է՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում գտնվող «Արևիկ» ազգային պարկի տարածքում իրականացված հրդեհաշիջման աշխատանքներին իրանցի հրշեջներ չեն մասնակցել:


«Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Այս պահի դրությամբ հրդեհաշիջման հարցում հայկական կողմն աջակցության անհրաժեշտություն չունի, սակայն կասկած չկա, որ հարկ եղած դեպքում իրանցի բարեկամներն օգնության կհասնեն: Համացանցում և ԶԼՄ-ներում տարածվող տեսանյութն «Արևիկ» ազգային պարկի տարածքից չէ:


Կադրերում սեպտեմբերի 21-ին Հարավային մաքսատան մոտակայքում բռնկված հրդեհն է: Տեսանյութում լսվում են իրանական կողմից բարձրախոսով հնչող շնորհակալական խոսքերը՝ ուղղված հայ հրշեջներին՝ արագ արձագանքման համար»,- ասված է ԱԻՆ հաղորդագրությունում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page