top of page

Վարժանք՝ որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման թեմայով

Oct 28, 2021
1 min read


«Երկրաշարժի հետևանքով փլուզված շենքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում:


Վարժանքի ընթացքում իրականացվել են գործնական միջոցառումներ՝ կոմունալ-տեխնիկական ցանցերի, ինչպես նաև հրդեհային և փրկարարական հետախուզություն, իրավիճակի գնահատում, որոնողափրկարարական, վթարավերականգնողական աշխատանքներ, տեսակավորման կետի ծավալում, տուժածներին առաջին օգնության ցուցաբերում, գազատար խողովակի խցափակում:


Ուսումնավարժությանն ընդգրկված էին՝ փրկարարական և ոստիկանության մարզային վարչությունների, Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների աշխատակիցները, Մարալիկի քաղաքապետարանի ղեկավար կազմը:


Ուսումնավարժության ղեկավար, Շիրակի մարզպետի տեղակալ Պողոս Աբրահամյանի գլխավորությամբ իրականացվեց կատարված աշխատանքների վերլուծություն: Արձանագրվեցին թերությունները, տրվեցին համապատասխան ցուցումներ:«Երկրաշարժի հետևանքով փլուզված շենքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում:


Վարժանքի ընթացքում իրականացվել են գործնական միջոցառումներ՝ կոմունալ-տեխնիկական ցանցերի, ինչպես նաև հրդեհային և փրկարարական հետախուզություն, իրավիճակի գնահատում, որոնողափրկարարական, վթարավերականգնողական աշխատանքներ, տեսակավորման կետի ծավալում, տուժածներին առաջին օգնության ցուցաբերում, գազատար խողովակի խցափակում:


Ուսումնավարժությանն ընդգրկված էին՝ փրկարարական և ոստիկանության մարզային վարչությունների, Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների աշխատակիցները, Մարալիկի քաղաքապետարանի ղեկավար կազմը: Ուսումնավարժության ղեկավար, Շիրակի մարզպետի տեղակալ Պողոս Աբրահամյանի գլխավորությամբ իրականացվեց կատարված աշխատանքների վերլուծություն: Արձանագրվեցին թերությունները, տրվեցին համապատասխան ցուցումներ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page