top of page

Փրկարարները հայտնաբերել են հակատանկային ական

Nov 8, 2021
1 min read


Նոյեմբերի 7-ին, ժամը 14:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում՝ կամրջի մոտակայքում, նկատվել է հակատանկային ական։ Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։

Փրկարարները հայտնաբերել են «TM-62» տիպի հակատանկային ական` պայթուցիչով և սահմանազատել տարածքը։

Սակրավորները ականը տեղափոխել են Արմավիրի մարզի ՊՆ «Բաղրամյան» զորավարժարան՝ հետագա վնասազերծման։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page