top of page

Նորագյուղ թաղամասում հայտնաբերվել է նռնակ

  • Jul 24, 2021
  • 1 min read


Հուլիսի 24-ին, ժամը 11։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում՝ ձորակի մեջ, հայտնաբերվել է նռնականման առարկա։



Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

Պարզվել է, որ հայտաբերվածը «Ֆ-1» տեսակի՝ առանց պայթուցիչի, մարտական, ձեռքի նռնակ է (կոռոզիայի ենթարկված):

Սակրավորները նռնակը հանձնել են ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներին։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page