top of page

Թարմացում. Սարյան փողոցում բռնկված ավտոմեքենաների հրդեհը մեկուսացվել է




Հուլիսի 26-ին, ժամը 17։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։56-ին, մարվել՝ 18։05-ին։ Այրվել են «KIA Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Գ․) և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Ս․) շարժիչի հատվածը՝ մասամբ․ տուժածներ չկան։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page