top of page

Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա․ Լիլիթ Մակունցի հարցազրույցն «Al Arabiya»-ին

Sep 22, 2021
1 min read

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Լիլիթ Մակունցն արդեն քայլեր է ձեռնարկում հայ-ամերիկյան կապերին նոր խթան հաղորդելու ուղղությամբ: Այդ մասին գրում է Al Arabiya-ն, որը հարցազրույց է պատրաստել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին կին դեսպանի հետ:


«Մենք պատերազմից հետո դեռ վերականգնման փուլում ենք՝ ինչպես մտավոր, այնպես էլ տնտեսապես»,- նշել է 37-ամյա դեսպանը:


Խոսելով 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի և հայ-ադրբեջանական խնդիրը լուծելու մասին՝ Մակունցը նշել է, որ դրա լավագույն ճանապարհը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:


«1994 թվականին, երբ մենք հաղթեցինք [Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում], մենք հետ վերադարձրինք բոլոր ռազմագերիներին: Տարօրինակ է, որ նրանք (խմբ.- Ադրբեջանը) շարունակում են պահել հայ ռազմագերիներին»,- նշել է Մակունցը:


Նա շեշտել է, որ ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով շատ հայեր տեղահանվել են, և այժմ Հայաստանի կառավարությունը օրենքներ է մշակում՝ ներքին տեղահանված անձանց օգնություն տրամադրելու նպատակով:


«Հայաստանը հպարտ է իր ժողովրդավարությամբ: Պատերազմից հետո մենք որոշեցինք, որ պետք է մեծացնենք դիվանագիտական ջանքերը աշխարհի խոշոր մայրաքաղաքներում:


Մեր միակ ցանկությունը խաղաղությունն է: Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա և չենք ծրագրում նման բան»,- հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page