ՄԱԿ-ը նպատակադրվել է պայքարել պլաստիկե փաթեթավորման դեմ
- Jun 29, 2021
- 1 min read

ՄԱԿ-ում մտադիր են պայքար սկսել պլաստիկե փաթեթավորմամբ առարկաների դեմ, որը մեծ վնաս է հասցնում Երկիր մոլորակին։ Նպատակ է դրվել արգելել որոշ տեսակի քիմիկատները, որոնք ամենահաճախն են օգտագործվում պլաստիկե փաթեթավորման համար անհրաժեշտ նյութերի եւ առարկաների արտադրության ոլորտում։
Այս մասին հայտնում է Greenpeace-ը։ Մասնավորապես, UV-328 նյութը, որն առկա է բազմաթիվ փաթեթավորման համար կիրառվող առարկաների եւ նյութերի մեջ, եւ այն վնասակար ազդեցություն ունի թե կենդանիների եւ թե մարդկանց առողջական վիճակի վրա։ Քիմիկատը մեծ չափաբաժիններով կուտակվում է կենդանի օրգանիզմների մեջ եւ ազդում լյարդի եւ երիկամների գործունեության վրա։ UV-328 նյութը կդառնա առաջինը այն նյութերի եւ քիմիկատների շղթայում, որը կարգելվի կիրառել փաթեթավորման ոլորտում։


























Comments