Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու (տեսանյութ)
Jul 12, 2021
1 min read

Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ հուլիսի 12-ին, ավարտվեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը։
Հիշեցնենք, որ միջնորդությունը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Ռուբեն Վարդազարյանն ու նրա ներկայացուցիչներն այսօրվա նիստին ներկա չէին:
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի հուլիսի 26-ին՝ ժամը 15.00-ին:























Comments