ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է
Oct 23, 2021
1 min read

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է: Այսպիսով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:
Հիշեցնենք՝ Հայրապետյանը ձերբակալվել էր երեկ: Նա մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Թե կոնկրետ ի՛նչ դեպքի մասին է խոսքը, նախաքննական մարմինը չի բացահայտում:























Comments