Աբովյանում ԲՀԿ-ի թեկնածուն Էդուարդ Բաբայանն է

MediaHub.am-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում համայնքապետի թեկնածուն Էդուարդ Բաբայանն է։ Մեզ հետ զրույցում լուրը հաստատեց 7-րդ գումարման Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։
Աբովյանը նաև նշեց, որ Ստեփանավան համայնքում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորելու է Հարություն Ղարագյոզյանը։
Աբովյանում և Ստեփանավանում ՏԻՄ ընտրությունը սպասվում է դեկտեմբերի 5-ին։
Նշենք, որ Էդուարդ Բաբայանը ծնվել է 1972թ. օգոստոսի 9-ին՝ Վրացական ԽՍՀ-ում: 1992-1993թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, 1996-1997թթ.՝ ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատում: Մասնակցել է Արցախյան ազատամարտին:
1990թ. ավարտել է Երևանի մեքենաշինական տեխնիկումը, 2006թ.՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետը: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մանկավարժ, ձյուդոյի մարզիչ:
1996-1997թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (6-րդ վարչություն), 1998-2004թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում, 2004-2018թթ.՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնում:
2017 թվականից Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդականն է (հասարակական հիմունքներով):
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Արմինե Նավոյան























Comments