top of page

ԵՊՀ ռեկտորը ցանկացել է իր աշխատավարձը դարձնել 1 մլն 200 հազար դրամ. խորհուրդը դեմ է եղել

  • Jan 18, 2022
  • 1 min read

ree

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, որն այդ պաշտոնին ընտրվել էր անցած տարի դեկտեմբերին տեղի ունեցած առանց մրցակից ընտրությունների ժամանակ, երեքշաբթի տեղի ԵՊՀ խորհրդի փակ նիստին առաջարկել է բարձրացնել իր աշխատավարձը՝ այն դարձնելով 800 հազար դրամից 1 մլն 200 հազար դրամ։ Այդ մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։


Այսպես, նախկին «իմքայլական» պատգամավոր Հովհաննիսյանին չի բավարարել այն աշխատավարձը, որը ստացել էին իր նախկին գործընկերներ Գեղամ Գևորգյանը և Արամ Սիմոնյանը, ուստի նա ԵՊՀ խորհրդին, որի նախագահն, ի դեպ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է, առաջարկել է այն բարձրացնել։ Բացի սեփական անձից, ԵՊՀ ռեկտորը նաև առաջարկել է, որպեսզի բարձրացվեն պրոռեկտորների և որոշ վարչության պետերի աշխատավարձեր։ Ընդ որում, եթե պրոռեկտորների համար Հովհաննիսյանը ցանկացել է 1 մլն դրամի հասնող աշխատավարձ, ապա իր կողմից նշանակված որոշ վարչության պետերի համար՝ մոտ 800 հազար դրամ։


Հետաքրքրական է, որ ԵՊՀ խորհուրդը մերժել է Հովհաննիսյանի առաջարկն ու կոչ արել բավարարվել եղած աշխատավարձով։


ԵՊՀ խորհրդի փակ նիստից հետո մեր լրագրողը ցանկացել է Հովհաննիսյանին հարցեր ուղղել այս կապակցությամբ, սակայն վերջինս, մինչև մեքենա ուղեկցելով պաշտպանության նախարար Պապիկյանին, հանկարծակի հետ է դարձել ու անհետացել լրագրողների տեսադաշտից՝ այս կերպ խուսափելով անցանկալի հարցերից։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page