top of page

Սկանդալ է հասունանում ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի շուրջ․ «Yerevan.Today»



Հետաքրքիր գիտական սկանդալ է հասունանում ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի անվան շուրջ, չնայած՝ աղմկոտ պատմությունը չի շրջանցում նաև նրա բարձր հովանավոր Արայիկ Հարությունյանին, ով նախկինում ԿԳՄՍ նախարարն էր, իսկ հիմա կառավարության աշխատակազմի ղեկավար: Այդ մասին գրում է Yerevan.Today-ը։


Աղբյուրի ձեռքի տակ են հայտնվել ծանրակշիռ փաստեր, որոնք նորմալ երկիր լինելու պարագայում անառարկելիորեն կփակեին ԵՊՀ-ի դռները ռեկտորի պաշտոնին հավակնող Հովհաննես Հովհաննիսյանի առջև:


Բանն այն է, որ ԵՊՀ ռեկտորի կառավարական թեկնածուն նախորդ տարի դոկտորական ատենախոսություն է պաշտպանել, որի մեջ կան գրագողություններ։

Գիտական ատենախոսության պլագիատը բացահայտել են վերջինիս գործընկերները, ընդ որում՝ Հովհաննիսյանի համար թերևս խիստ ճակատագրական շրջանում, երբ կառավարությունից երկարած ձեռքերով ԵՊՀ-ում փորձում են վերջինիս խաթեր «հարմար» Հոգաբարձուների խորհրդի կազմ ձևավորել, որպեսզի իշխանության սրտի թեկնածու Հովհաննիսյանը ընտրություններով լեգալացվի ԵՊՀ ռեկտորի պաշտոնում:



Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

留言


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page