top of page

3000 դրամ փոխհատուցում կտրվի կորոնավիրուսի թեստի համար

Oct 5, 2021
1 min read


Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նկատառումներից ելնելով և առաջնային համարելով աշխատակիցների առողջության պահպանումը՝ ԵՊՀ ռեկտորի ժ․պ․-ն նոր հրաման է ստորագրել։ Այս մասին հայտնում են ԵՊՀ մամուլի ծառայությունից։


Հովհաննես Հովհաննիսյանի 2021 թ․ հոկտեմբերի 4-ի հրամանով ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) թեստի համար ԵՊՀ աշխատակիցները կստանան 3000 ՀՀ դրամ փոխհատուցում յուրաքանչյուր հետազոտության համար, բայց ոչ ավելի, քան ամսական 2 անգամ հաշվարկով։


Փոխհատուցման վերաբերյալ մանրամասների համար անհրաժեշտ է դիմել կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page