top of page

Նարեկ Հովակիմյանը նշանակվել է ԵՏՀ ներքին շուկաների գործունեության վարչության փոխտնօրեն

Sep 4, 2021
1 min read


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների գործունեության վարչության փոխտնօրեն է նշանակվել Նարեկ Հովակիմյանը: Այդ մասին տեղեկանում ենք ԵՏՀ մամուլի ծառայությունից։


Նարեկ Պատվականի Հովակիմյանը ծնվել է 1988 թ. դեկտեմբերի 18-ին Երեւանում: 2010 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը ` ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան: 2018 թվականին ավարտել է Մասարիկովի համալսարանը (Չեխիա), ստանալով ֆինանսների մագիստրոսի աստիճան: 2019 թվականից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտ է:


2013-2015թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ում: 2018 թվականի դեկտեմբերից մինչև 2019 թվականի մարտը «Ագրարային ապահովագրության ներդրումը ՀՀ-ում» ծրագրի ղեկավարն էր:


2019 թվականի մարտից մինչև 2020 թվականի փետրվար ագրարային ապահովագրության ազգային գործակալության գործադիր տնօրենի տեղակալ (ք.Երևան):

2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի մարտը եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարարի օգնականը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page