top of page

Գիտությունների ազգային ակադեմիան նոր նախագահ ունի

Jun 29, 2021
1 min read


Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի են ունեցել ՀՀ ԳԱԱ նախագահի, փոխնախագահի և ակադեմիկոս քարտուղարի ընտրությունները:

ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը: Առաջին փուլում ոչ մի թեկնածու բավարար ձայն չի հավաքել, իսկ երկրորդ փուլում 55 կողմ, 34 դեմ, 5 անվավեր ձայների հարաբերակցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում ընտրվել է Աշոտ Սաղյանը:


Նորընտիր նախագահը ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանի թեկնածությունը, իսկ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի: Փակ, գաղտնի քվեարկությամբ նույն՝ 80 կողմ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ երկուսն էլ ընտրվել են համապատասխան պաշտոններում:


Այսօր կայանալու են ՀՀ ԳԱԱ բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարների ընտրությունները:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page