top of page

42-ամյա տղամարդը էլկետրասյան վրա վերանորոգման աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել է և մահացել

Jul 28, 2021
1 min read


Երեկ՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 09:40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, 42-ամյա Արամ Բարսեղյանն էր: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 09: 15-ի սահմաններում Ա. Բարսեղյանը Այգեզարդ գյուղի Կոստանի փողոցում, բարձրանալով էլկետրասյան վրա, վերանորոգման աշխատանքներ է կատարել, որի ընթացքում էլեկտրահարվել է և հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել:

Փաստի առթիվ Ն. Այվազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Արաքս» մասնաճյուղում ՝ որպես օդային գծերի էլեկտրամանտյոր:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page