top of page

Հայաստանի ֆուտբոլի Մ-16 հավաքականը` ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարի հաղթող

  • Jun 24, 2021
  • 1 min read

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ավարտվեց ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարը։


Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Խաղային վերջին օրը Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ Հայաստանի Մ-15 տարեկանների ընտրանու նկատմամբ: Մրցափուլի մյուս խաղում Ղրղզստանի Մ-16 հավաքականը 4:2 հաշվով հաղթեց Լիբանանի Մ-16 թիմին:

Տոնելով 3 անընդմեջ հաղթանակ` Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը դարձավ մրցաշարի հաղթող։


Մրցաշարի Արդար խաղի մրցանակը շնորհվեց Լիբանանի Մ-16 հավաքականին, իսկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ դարձավ Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Գոռ Վանոյանը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page