top of page

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին հաղթեց Ֆարերյան կղզիների հավաքականին

Sep 2, 2021
1 min read


Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին ՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի երկրորդ փուլի շրջանակներում Հայաստան Մ-21-ի ընտրանին հյուրընկալեց Ֆարերյան կղզիների հավաքականին:


Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում թիմերը փոխադարձ գրոհում էին, սակայն վիճակագրական առավելությունը Հայաստանի ընտրանու օգտին էր: Հայաստանի ընտրանին հանդիպման հաշիվը բացեց խաղի 39-րդ րոպեին, երբ Նարեկ Գրիգորյանը ստանալով գնդակն, այն շեշտակի հարվածով ուղարկեց մրցակցի դարպասը:


Երկրորդ կեսում Հայաստանի երիտասարդական ընտրանին ուներ տարածքային առավելություն և այդ առավելությունը գոլի վերածեց 83-րդ րոպեին, երբ նշանակված 11մետրանոց հարվածն անվրեպ իրացեց Միքայել Միրզոյանը: Հայաստան-Ֆարերյան կղզիներ` 2:0:

Երիտասարդական ընտրանին որակավորման փուլի շրջանակներում հաջորդ հանդիպումն կանցկացնի սեպտեմբերի 7-ին` արտագնա խաղում մրցելով Ուկրաինայի ընտրանու հետ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page