top of page

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը մտահոգում է ՄԱԿ-ին. Ֆարհան Հաք

Jul 28, 2021
1 min read



Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը մտահոգում է ՄԱԿ-ին: Այս մասին ճեպազրույցում ասել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը, հայտնում է ՏԱՍՍ-ը:


«Մենք աճող մտահոգությամբ հետեւում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի մասին հաղորդումներին, այդ թվում՝ այսօր ստացված վերջին միջադեպի մասին: Չնայած ՄԱԿ-ն ի վիճակի չէ ստուգել այդ հաղորդումները՝ մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել սրման եւ առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով»,- ասել է Հաքը:


Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրկին դիմել են սադրանքի` խախտելով հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում: Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ հայկական կողմն ունի երեք զոհ եւ հինգ վիրավոր:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page