top of page

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը

Sep 28, 2021
1 min read


ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո, երկու երկրները կշարունակեն երկխոսությունը, ասել էՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:


«Գլխավոր քարտուղարը ողջունում է նախարարների անմիջական երկխոսության վերսկսումը Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ հակամարտությունից մեկ տարի անց և հույս ունի, որ այդ ջանքերը կշարունակվեն և կդառնան ավելի լայն երկխոսության մաս` լուծելու առկա խնդիրները և կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:


Ավելի վաղ, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի շաբաթվա շեմին, տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page