top of page

Կապի և ջրի խնդիր ունենք․ Արցախի ՄԻՊ

Sep 9, 2021
1 min read

ԱԺ-ում տեղի է ունենում Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանների՝ Գեղամ Ստեփանյանի և Արման Թաթոյանի հանդիպումը, որի ընթացքում Արցախի ՄԻՊ-ն անդրադարձել է երկու երկրների հետպատերազմական իրավիճակին։


Գեղամ Ստեփանյանը նշեց, որ այժմ մարդու իրավունքների տեսանկյունից երկրում կա երկու խնդիր, որոնք կախված չեն պետությունների իշխանությունների գործելաոճից։


«Հիմնականում հոգեբանական ճնշումներ են, որոնք գործադրում է Ադրբեջանը՝ Արցախի բնակչությանը հուսահատության ճիրանը գցելու համար»,- ասաց Ստեփանյանը։


Նրա խոսքով՝ կապի և հաղորդակցության խնդիրը շատ արդիական է Արցախում, որքան էլ համապատսխան մարմիններն աշխատում են այդ ուղղությամբ, միևնույնն է, խնդիրը չի կարգավորվում․ կան բնակավայրեր, որտեղ, առհասարակ, բացակայում է կապը։


«Այն բնակավայրերը, որտեղ կապ չկա, սահմանամերձ են, և Աստված չանի՝ ինչ որ բան լինելու դեպքում շատ դժվար կլինի այդ մասին տեղեկանալ»,- ասել է Գեղամ Ստեփանյանը։


Հաջորդ խնդիրը, ըստ Ստեփանյանի, ջրի հարցն է, որը չի կարելի կապել միայն թշնամի Ադրբեջանի հետ։


Մանրամասները՝ տեսանյութում։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page