Մենք Արցախի ՄԻՊ-ի հետ հանդես ենք գալիս որպես մեկ կառույց․ Արման Թաթոյան (տեսանյութ)
Sep 9, 2021
1 min read
Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանն ԱԺ-ում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հատ հանդիպմանն ասաց, որ Արցախի ՄԻՊ-ի հետ հանդես են գալիս որպես մեկ կառույց։
Արման Թաթոյանը անդրադարձավ նաև Արցախի և Հայաստանի հանրապետությունների սահմանային լարված դրությանը և նշեց, որ երկու երկրներում էլ նույն իրավիճակն է։
Ըստ Թաթոյանի՝ Ադրբեջանը նույն նպատակն է հետապնդում, նույն քաղաքականությունն է վարում։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը խոսեց նաև հայ ռազմագերիների մասին։
«Որպեսզի լարվածություն մտցնեն՝ ադրբեջանցիները շարունակաբար հրաժարվում են վերադարձնել մեր գերիներին, անհետ կորած զինվորների ընտանիքներին էլ ենթարկում են հոգեկան տառապանքների»,- նշեց Թաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։























Comments