top of page

Կինը կարողացել է ստանալ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը ՄԻՊ-ի աջակցությամբ

Sep 24, 2021
1 min read


Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին վերջին պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող ամուսնու փոխարեն երկրորդ երեխայի միանվագ նպաստը ստանալուն աջակցելու հարցում. հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: Նա տեղեկացրել է, որ մինչև պատերազմն ամուսինը երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու հարցով դիմել է Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին և նպաստի գումարը (300.000 ՀՀ դրամ) փոխանցվել է ամուսնու անունով բացված բանկային հաշվին, այդ իսկ պատճառով նպաստի գումարը բանկը հրաժարվում է իրեն վճարել:


Անհետ կորած համարվող տղամարդու կինն ընկել է քաշքշուկների մեջ․ տարբեր պետական մարմիններ պահանջում են տարբեր փաստաթղթեր։ Բարձրացված խնդրի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հարցը բանավոր ու գրավոր տարբերակներով քննարկել է իրավասու պետական մարմինների հետ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Սոցիալական ապահովության ծառայության հետ համագործակցության արդյունքում կինը կարողացել է ստանալ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page