top of page

Փաստաթղթերի էությանն մանրամասն առաջիկայում դեռ կանդրադառնամ․ ՄԻՊ

Oct 20, 2021
1 min read


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի մի քանի օր առաջվա զեկույցից մեջբերում.


«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «A» կարգավիճակ ունեցող Օմբուդսման և Մարդու իրավունքների ազգային հաստատություն է՝ մարդու իրավունքների և սահմանադրական օրենքով իր կարգավիճակին վերաբերող մյուս ոլորտներում երկարատև փորձով:


Այս հաստատությունը՝ որպես իրավունքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման հարցերում առանցքային դերակատար, կարող է առանցքային դեր ունենալ Հայաստանում դրանց զարգացման ու ամրապնդման համար»:


Սրանից քիչ առաջ էլ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն էր ընդունել նման փաստաթուղթ:


Այս պահին միայն նշեմ, որ հպարտություն է, երբ միջազգային ամենահեղինակավոր մակարդակներում հայտարարվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «A» կարգավիճակի, որևէ մեկից կախում չունենալու, իսկական անկախ լինելու և երկրում ունեցած առանցքային դերի մասին:


Շնորհակալություն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին մեր աշխատանքը գնահատելու համար, իսկ մեր ողջ անձնակազմին շնորհավորում եմ նման պատվաբեր գնահատականների արժանանալու համար:


Իսկ փաստաթղթերի էությանն մանրամասն առաջիկայում դեռ կանդրադառնամ»:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page