top of page

Քաղաքացին դիմել է ՄԻՊ-ին՝ որդու հաշմանդամության խումբը սահմանելուն աջակցելու հարցով

Nov 2, 2021
1 min read


Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին որդու նկատմամբ հաշմանդամության խումբ սահմանելուն աջակցելու հարցով։ Այդ մասին հայտնում է ՄԻՊ-ը։


Նա նշել է, որ տևական ժամանակ դիմել է բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով իր որդու նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնելու նպատակով, սակայն չի իրականացվում։ Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ իրեն հստակ տեղեկություններ ստանալ չի հաջողվում։


Բողոքի ուսումնասիրության ընթացքում կապ է հաստատվել ՀՀ մարզերից մեկի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի իրավասու ներկայացուցչի հետ, քննարկվել է դիմումատուի որդուն բժշկասոցիալական փորձաքննության նշանակման հարցը և պետության պարտավորությունը փորձաքննության ապահովման հարցում:

Համագործակցության արդյունքում բողոք ներկայացրած անձի որդու նկատմամբ նշանակվել է փորձաքննություն, որի արդյունքում վերջինս ստացել է հաշմանդամության խումբը:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page