top of page

Հոգեկան խնդիրներով մարդկանց հանրահավաք բերելու առնչությամբ կդիմեն ՄԻՊ

  • Jun 18, 2021
  • 1 min read

ree

Երեկ՝ հունիսի 17-ին, համացանցում տեսանյութ էր հրապարակվել Սևանի Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի մոտակայքից, որտեղ երևում էր, թե ինչպես մի խումբ մարդիկ տեղավորվում են սպիտակ միկրոավտոբուսների մեջ։

Նշվում էր, որ Սևանի հոգեբուժարանի անձնակազմն ու հիվանդները տեղափոխվում էին հանրապետության Հրապարակ՝ մասնակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական հանրահավաքին։

Առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը Mediahub-ի հետ զրույցում հայտնեց, որ քայլեր են ձեռնարկվում դեպքի առնչությամբ։

«Սևանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենը դիմելու է Մարդու իրավունքների պաշտպանին, որ՝ բավական է այս մարդկանց իրավունքները ոտնահարել, ներքաշել քաղաքական խաղի մեջ։ Չի կարելի նրանց թիրախավորել, դարձնել ծաղրուծանակի առարկա։ Ի վերջո, մարդկանց հետ գործ ունենք, նրանք էլ զգացմունքներ ունեն, իրենք էլ ընտանիք ունեն»,- ասաց նա։

Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ չի կարելի թիրախավորել մարդկանց քաղաքական շահի համար։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page