top of page

Անընդունելի եմ համարում արցախյան հասարակությունը պառակտելու բոլոր փորձերը․ Արցախի ՄԻՊ

Jun 22, 2021
1 min read

Արցախի ՄԻՊ- ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․


«Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր առավոտյան ԱՀ նախագահի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր հրապարակվել երեկոյան ժամը 18։00-ին հանրահավաք կազմակերպելու և Նախագահի կողմից հանրությանը դիմելու վերաբերյալ։

Երեկ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում անցկացված հավաքն ավարտվել էր հաջորդ օրը՝ այսօր՝ ժամը 19:00-ին կրկին հավաք անցկացնելու պայմանավորվածությամբ:

Սոցիալական ցանցերում անընդհատ տեղեկություններ են շրջանառվում այսօր նույն վայրում ԱՀ նախագահի համակիրների ու ընդդիմախոսների հավաքի մասին, որը հաճախ է զուգորդվում հնարավոր բախումների վերաբերյալ հայտարարություններով, հանրության տարբեր ներկայացուցիչների կողմից միմյանց ուղղված մեղադրական հայտարարություններով ու մեկնաբանություններով:

Անընդունելի եմ համարում արցախյան հասարակությունը պառակտելու և հակադիր բևեռների բաժանելու բոլոր փորձերը, անկախ դրանց հեղինակներից:

Կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն, միմյանց հանդեպ հարգանք ու հանդուրժողականություն: Արցախի և արցախցու փրկությունն այլևս մեր միասնականության և համախմբվածության անբեկանելիության մեջ է, որից շեղվելու ցանկացած փորձ անընդունելի ու դատապարտելի է և հղի է անդառնալի հետևանքներով։ Հասարակական կարգի պահպանություն իրականացնող պետական մարմիններին հորդորում եմ գործել բացառապես օրինականության սահմաններում, ձեռնարկել հնարավոր միջոցները հավաքի բոլոր մասնակիցների իրավունքներն ու ազատությունները, կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար:

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները լինելու են հավաքների վայրում և հետևելու են դրանց ընթացքին»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page