top of page

Հադրութցիների հետ քննարկել ենք նրանց իրավունքներին վերաբերող հարցեր. ՄԻՊ

Jun 28, 2021
1 min read

ՀՀ ՄԻՊ-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Մի քանի օր առաջ հյուր էինք «Դիզակ արտ» մշակութային կենտրոնում: Այն հիմնել են կանայք, որոնք պատերազմից առաջ աշխատել են Հադրութի մշակութային հաստատություններում:


«Դիզակ Արտ» կենտրոնում ցուցադրված են պատերազմից փրկված ցուցանմուշներ, որոնք մեր պատմության ու մշակույթի վկայությունն են, ապացուցում են, որ Հադրութը բոլոր ժամանակների հայկական քաղաք է: Այս կենտրոնը նպատակ ունի պահպանել Հադրութի կոլորիտը, պատկերներն ու Երևանում այն դարձնել մշակութային միջոցառումների կենտրոն:


Մեր աշխատակազմի մասնագետների հետ հադրութցիների հետ քննարկել ենք նրանց իրավունքներին վերաբերող հարցեր:


Բարձրացված բոլոր հարցերի լուծման ուղղությամբ պայմանավորվել ենք համատեղ աշխատել: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից: Այս հարցերով ամուր համագործակցում ենք նաև Արցախի իմ գործընկերոջ՝ Գեղամ Ստեփանյանի հետ: Միասին կքննարկենք հարցերի լուծման ուղղություները»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page