top of page

ՄԻՊ աջակցությամբ կազմակերպվել է կալանավորված անձի անվճար վիրահատությունը

Jul 27, 2021
1 min read


Կալանավորված անձի քույրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը եղբորը ցուցված վիրահատությունը կազմակերպելու հարցով: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:



Ըստ բողոք ներկայացրած անձի՝ անազատության մեջ գտնվելու ընթացքում առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված՝ եղբայրը տեղափոխվել է քաղաքացիական բժշկական հաստատություն, այնտեղ նրան ցուցվել է վիրահատություն, որը տևական ժամանակ է՝ չի կազմակերպվում:


Խնդրի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է գրավոր քննարկման ընթացակարգ, և բողոքում բարձրացված հարցերի կապակցությամբ գրություններ են հասցեագրվել իրավասու պետական մարմիններին:

Արդարադատության նախարարության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքում իրականացվել են կալանավորված անձին անհրաժեշտ բժշկական հետազոտությունները, որից հետո կազմակերպվել է վերջինիս վիրահատությունը՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page