Ադրբեջանական զինված ուժերը կրակում են Կութ գյուղի վրա․ բնակիչները փորձում են պատսպարվել ՄԻՊ
Aug 16, 2021
1 min read
Updated: Aug 17, 2021

Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա: Ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա: Այդ մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։
«Կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել:
Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։























Comments