ՊԵԿ նախագահը՝ արտահերթ ընտրություններին իր մասնակցության մասին
Jun 2, 2021
1 min read

Արտահերթ ընտրություններին մասնակցելու եմ և իմ ձայնը տալու եմ գործող իշխանությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Անդրադառնալով՝ համացանցում հրապարակված լուսանկարներին, որտեղ հայ զինծառայողների մարմինները պահվում են անմխիթար վիճակում, ՊԵԿ նախագահն ասաց․
«Շատ վատ գնահատական պետք է տամ, կա այդ արարքին այլ գնահատական, կամ որևէ մեկը կարող է այլ գնահատական տալ, պաշտոնանկություններ կլինեն, թե չեն լինի, կոմպետենտ անձիք կորոշեն, ես որպես հայ մարդ, որպես ՀՀ քաղաքացի իմ բացասական վերաբերմունքն եմ ունեցել այդ երևույթի նկատմամբ»:























Comments