top of page

«Սևան» ՔԿՀ-ի տարածքից թմրանյութ է հայտնաբերվել

  • Nov 12, 2021
  • 1 min read


2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողը պահակետից հայտնել են, որ երկու դիտաշտարակների միջնամասից լսվել են կասկածելի ձայներ։ Անմիջապես իրականացված տեղազննության արդյունքում նշված տարածքից հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված երկու փաթեթ, ևս մեկը՝ փշալարից կախված։


Փաթեթներից մեկում առկա է եղել ընդհանուր 96․2 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, համասեռ մանրացված, իսկ երկրորդ և երրորդ փաթեթներում՝ համապատասխանաբար, 22․9 և 20․2 գրամ քաշերով, յուրահատուկ հոտով բուսական զանգվածներ։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page