ՍԴ-ն ինչ որոշում էլ կայացնի, պատասխանատու է Հայաստանի ապագայի համար․ Սոս Հակոբյան
- Jul 15, 2021
- 1 min read

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասվում է․
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի երեկվա ուսանելի եզրափակիչ ելույթը ունի բազմաթիվ արժեքավոր հաղորդագրություններ։ Դրանցից ես կառանձնացնեմ հետևյալը (մեջբերումները բառացի չեն)։
Սահմանադրական դատարանը ինչ որոշում էլ կայացնի, պատասխանատվության իր բաժինն է կրելու Հայաստանի ապագան կանխորոշ դեպքերի համար:
Սահմանադրական դատարանը կարող է դառնալ սահմանադրության և սահմանադրական կարգի իրական պաշտպան, արդարադատության և դատական համակարգի իրական առաջնորդ։
Առաջնորդությունը ունի իր գինը և ՍԴ-ն պետք է պատրաստ լինի այն վճարել՝ ստանձնելով իր բաժին պատասխանատվությունը:
Այդ պատասխանատվության բնորոշիչ տարրերն են.
1. Որոշումներ կայացնելու համարձակությունը, 2. Ճնշումներին դիմակայելու ունակությունը, 3. Եվ ինքներդ ձեզ չխաբելու բացառիկ ազնվությունը:
Ի վերջո, ոչ ոք չի կարող խուսափել վաղվա պատասխանատվությունից՝ խուսափելով դրանից այսօր:
Հ.Գ. Անկախ ՍԴ կողմից ընդունվող որոշումից, կարևոր է, որ հարգարժան դատավորները գիտակցեն իրենց առաքելությունը:
Comments