top of page

Ընտրողները բոյկոտե՞լ են․ Գեղարքունիքի երկու գյուղում մասնակցությունը զրո է եղել

Dec 5, 2021
1 min read


Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում այսօր բնակիչներից և ոչ մեկը չի մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։ Այդ մասին գրում է hetq.am-ը։


Ծովագյուղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Գևորգյանը նշեց, որ ընտրություններին չմասնակցելու պատճառը համայնքների խոշորացումն է։ Սեմյոնովկա համայնքի համայնքապետի ժ/պ Դավիթ Մնացականյանի փոխանցմամբ՝ նույն պատճառով ընտրություններին չեն մասնակցել նաև Սեմյոնովկա համայնքի բնակիչները։ Ծովագյուղ համայնքում ընտրելու իրավունք ունի 2927 քաղաքացի, իսկ Սեմյոնովկայում՝ 195։ 17։00-ի դրությամբ այդ երկու գյուղի բնակիչներից և ոչ մեկը քվեարկությանը չի մասնակցել։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page