top of page

ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայում. «Hraparak.am»

Oct 9, 2021
1 min read

Hraparak.am-ի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայությունը երեկ խուզարկություններ է իրականացրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում եւ հայտնաբերել պատվաստումների կեղծ տեղեկանքներ։ Նույն այդ տեղեկություններով` կան բերման ենթարկված անձինք։


Պոլիկլինիկայի նախկին տնօրեն Արտակ Ջումայանը, որն այժմ առողջապահության փոխնախարարն է, հաստատեց մեր լուրը ԱԱԾ-ի կողմից գործողություններ անելու վերաբերյալ` նշելով, որ դա վարչապետի հրամանն է։

Ինչ վերաբերում է կեղծ տեղեկանքներ գտնելուն եւ անձանց բերման ենթարկելուն` ասաց, որ վստահում է իրավապահներին։


Նշենք, որ ՀՀ-ում պատվաստված բնակչության մոտ 10 տոկոսի մի մասը օտարերկրացիներ են, մի մասը՝ «ֆեյք» պատվաստվածներ, մի մասն էլ՝ իրական պատվաստում ստացածներ: Եվ անգամ այս բոլորը միասին վերցրած՝ տարածաշրջանում պատվաստման ամենացածր ցուցանիշը Հայաստանում է:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page