190 երկիր և կազմակերպություն խոստացել է հրաժարվել ածխից
Nov 4, 2021
1 min read

Կլիմայի հարցերով համաշխարհային ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում 190 երկրներ և կազմակերպություններ խոստացել են հրաժարվել ածխի օգտագործումից. հաղորդում է BBC-ն։ Սակայն աշխարհում ածուխ օգտագործող ամենախոշոր երկրները, այդ թվում՝ Ավստրալիան, Հնդկաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն, չեն ստորագրել այդ փաստաթղթի տակ։
Փաստաթուղթը ստորագրող կողմերը պարտավոր են ներքին և միջազգային մակարդակում դադարեցնել բոլոր նոր ներդրումները ածխային էներգետիկայի ոլորտում։ Բացի այդ, խոշոր տնտեսություն ունեցող երկրները համաձայնել են աստիճանաբար հրաժարվել ածխային էներգիայից մինչև 2030-ական թվականները, իսկ աղքատ երկրները՝ մինչև 2040-ականները։























Comments