top of page

Ակնայում (Աղդամ) ականի պայթյունից ադրբեջանցի է զոհվել

Jun 17, 2021
1 min read

Լեռնային Ղարաբաղում` Ակնայում (Աղդամում), ականի պայթյունի հետևանքով զոհված ադրբեջանցի տղամարդու դի է հայտնաբերվել, մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:


Ինչպես հայտնել են շրջանի դատախազությունից, հունիսի 7-ին տեղեկություն է ստացվել Ակնայի շրջանի բնակիչ Ջասարաթ Խաթամխանովի (ծնված 1978 թ.) անհետացման մասին, իսկ հունիսի 16-ին շրջանում հայտնաբերվել է նրա մարմինը, փոխանցում է Sputnik-ի ադբեջանական ծառայությունը:


Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ջասարաթ Խաթամխանովը մահացել է գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով:


Նշվում է՝ Ակնայի շրջանի Սեյդլի գյուղի բնակիչ Խաթամխանովը Գուզանլի գյուղում գերեզմանաքարերի արտադրության արտադրամասում որպես վարորդ է աշխատել: Նրա աշխատանքային ուղևորություններից մեկի ընթացքում էլ նրա հետ կապը կորել է:


Դատախազության և ոստիկանության աշխատակիցները զննել են դեպքի վայրը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և իրականացվել են այլ անհրաժեշտ դատավարական գործողություններ:


Հարուցվել է քրեական գործ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page