top of page

Այսօր բերման ենթարկվածն ԱԱԾ փոխգնդապետ է՝ «Ալֆայի Չիկոն»․ Վազգեն Սաղաթելյան


«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վազգեն Սաղաթելյանն, անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող ձերբակալություններին, նշել է, որ ձերբակալվածներից մեկն ԱԱԾ փոխգնդապետ է՝ «Ալֆայի Չիկոն»։


Նա այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․


«Արդեն 3 ամիս է, ինչ հազարից ավելի ադրբեջանական զինվորներ գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։ Իշխանությունը սկզբից հերքում էր, հետո, իբր, բանակցում, հիմա էլ համակերպվել է, ասես՝ դա նորմալ երևույթ է, մարդ են, էլի, թող մնան։


Այսօր այդ տարածքում ունենք 2 կորած զինծառայող, որոնց հետ կապ չկա երեկվանից, ուստի ամենայն հավանականությամբ, նրանք գերեվարվել են։


Ի՞նչ է անում իշխանությունը Սյունիքում։ Հերթով ձերբակալում է պատերազմի ժամանակ Սյունիքը պաշտպանած համայնքապետերին, ծառայությունից ազատում ուժեղ հրամանատարների, ռեպրեսիվ գործողություններ ծավալում Սյունիքի և ամբողջ երկրի տնտեսության ողնաշարը հանդիսացող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այս գործողությունները։ Ինձ համար պատասխանն ակնհայտ է․ Նիկոլ Փաշինյանը կատարում է ադրբեջանական պատվեր»։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page