Ռուբեն Վարդազարյանն այս պահին չունի մեղադրյալի կարգավիճակ, դատական ակտն օրինական ուժ ունի․ պաշտպան

ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը պետք է վերացվի: Դատական ակտի կատարումը ենթադրում է մեղադրանքից հրաժարումը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարել է Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ Վարդազարյանի բողոքը՝ պարտավորեցնելով վերացնել Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը։ Այլ խոսքով՝ դատարանն արձանագրել է, որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր հաղթահարել Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիությունը, ինչը չի կատարվել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։























Comments