top of page

ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Խովաևը կայցելի Երևան

Sep 2, 2021
1 min read


ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Խովաևն առաջիկայում կայցելի Երևան և ՀՀ ղեկավարության հետ բանակցություններ կանցկացնի: Այս մասին ԶԼՄ-ների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Նա նկատել է, որ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը Մոսկվայի ուշադրության առանցքում է: Նրա խոսքով՝ ռուսական կողմի հիմնական ջանքերը կենտրոնացած են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների իրականացման վրա:


«Մենք աջակցում ենք գործող մանդատի հիման վրա և նոր տարածաշրջանային իրույթները հաշվի առնելով՝ ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքի ակտիվացմանը: Մենք կարծում ենք, որ «եռյակը» կարող էր աջակցել Երևանի ու Բաքվի միջև վստահության մեծացմանը, ինչպես նաև հումանիտար հարցերի լուծմանը, ինչը հիմք կդառնար արդեն քաղաքական խնդիրների քննարկմանն անցնելու»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ նոր համանախագահը ներկայում տարածաշրջանային այց է իրականացնում:


Վերջինս արդեն բանակցություններ է ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ, համանման շփումներ կլինեն նաև Երևանում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page