top of page

Ներկայացրել են ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև առաջին համատեղ հանդիպման ընթացքը

Sep 28, 2021
1 min read


Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Ամանդա Սլոաթը սեպտեմբերի 27-ին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Իգոր Խովաևի (Ռուսաստան) հետ, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այդ մասին գրում է Ամերիկայի Ձայնը։


Համանախագահները ներկայացրել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև առաջին համատեղ հանդիպման ընթացքը, որն անցկացվել է անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Նրանք նաև նշել են, որ սեպտեմբերի 27-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ռազմական գործողությունների վերսկսման առաջին տարելիցն է և ցավակցություն հայտնել երկու կողմերին մարդկային կորուստների համար: Համանախագահներն ընդգծել են, որ միայն համապարփակ բանաձևը, որն անդրադառնում է բոլոր չլուծված խնդիրներին, կարող է կարգավորել երկու երկրների միջև հարաբերությունները և թույլ տալ տարածաշրջանի ժողովուրդներին միասին ապրել խաղաղության մեջ:


Փոխպետքարտուղարի առաջին տեղակալ Հոգանը և տնօրեն Սլոաթը ողջունել են համանախագահների ջանքերն ու Հայաստանի և Ադրբեջանի վճռականությունը` անմիջական երկխոսության միջոցով վերսկսելու խաղաղության գործընթացը՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման նպաստմանը: Նրանք ընդգծեցին Միացյալ Նահանգների հանձնառությունը ՝ շարունակելու աշխատանքը համանախագահ երկրների հետ՝ Հայաստանին և Ադրբեջանին օգնելու կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները, այդ թվում ՝ ձերբակալվածների, անհետ կորածների և ականազերծման վերաբերյալ ջանքերը:


Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page