top of page

ՀՀ պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստին

Sep 6, 2021
1 min read


ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 19-րդ նիստին մասնակցելու նպատակով՝ 2021 թվականի սեպտեմբերի 7-ից 10-ը Բելառուս է գործուղվելու ՀՀ պատվիրակություն։


Մինսկ կմեկնեն Դ․ Սահակյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ, հանձնաժողովի հայկական մասի ղեկավար, Ա․ Ղևոնդյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի տեղակալ, Տ․ Միքայելյանը՝ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ, Ս. Ավետիսյանը՝ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի կցորդ, Լ․ Ավագյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի որակի վերահսկողության վարչության փորձագետ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page