Շահեն Վարդանյանին ոստիկանությունում ծեծելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Եղեգնաձորի բնակիչ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Շահեն Վարդանյանին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժանմունքում բռնության ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնեական լիրազորությունները չարաշահելու և ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոց գործադրելով։ Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից։
ՀՔԾ-ից հայտնեցին, որ հարուցված քրեական գործի շրջանակներում Վարդանյանը տուժող է ճանաչվել։
Ավելի վաղ հայտնել ենք՝ Եղեգնաձորում Նիրկոլ Փաշինյանի հանրահավաքից առաջ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Շահեն Վարդանյանը բերման էր ենթարկվել, ապա ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժանմունքի դիմաց ծեծի ենթարկվել քաղաքացիական անձանց կողմից, որոնց, ըստ շրջանառվող լուրերի, գլխավորում էր ոմն Բանգլադեշցի Կարեն։ Վարդանյանի նկատմամբ բռնություն է գործադրվել նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժանմունքում, մասնավորապես, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, Վարդանյանին հարվածներ են հասցվել բաժանմունքի պետ Հրազդան Կոստանյանը և նրա տեղակալ Արսեն Խաչատրյանը։























Comments