top of page

Հակակոռուպցիոն կոմիտեն կունենա օպերատիվ մարմին․ ՀՔԾ

  • Sep 10, 2021
  • 1 min read

Նոր ձևավորվող Հակակոռուպցիոն կոմիտեն ունենալու է օպերատիվ մարմին։ Այդ մասին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի ժամանակ ասաց կոմիտեի նախագահի թեկնածու, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։


Խաչատրյանը նշեց, որ, եթե ինքն ընտրվի Հակոռուպցիոն Կոմիտեի նախագահ, ջանքեր կգործադրվեն, որ մարմինն ունենա նաև փորձագիտական կենտրոն, որտեղ հիմնականում կլինեն այն ոլորտի մասնագետները, որոնց հիմնականում ներգրավվում են կոռուպցիոն հանցագործությունների քննությանը՝ ֆինանսական բլոկի մասնագետներ, համակարգչատեխնիկական, շինարարատեխնիկական բնագավառի փորձաքննությունների մասնագետները և այլն։

Դիտարկմանը, որ նախկինում քննչական մարմինները ոստիկանության կազմից առանձնացվել են և արդյո՞ք չկա որոշակի վտանգ՝ միավորման դեպքում, Խաչատրյանն արձագանքեց՝ նշելով, որ ինքն աշխատել է այդ մարմնում՝ որպես դատախազության քննիչ և հիշում է, որ ոստիկանության համակարգի քննիչների աշխատանքն ավելի օպերատիվ էր ստացվում, քանի որ իրենք ունեին հենց օպերատիվ ծառայությունը։

«Ինչի մասին էլ խոսենք, չենք կարող չխոսել գերատեսչական շահի մասին, որն առկա է միշտ։ Բնականաբար, մարմինը, որն ունի օպերատիվ ծառայություն և նախաքննություն է իրականացնում, ավելի արդյունավետ և արագ է գործում։ Այսօր ունենք դրա օրինակները՝ ԱԱԾ-ում, ՊԵԿ-ում։ Բացի այդ՝ մի մարմնում զետեղված լինելու հանգամանքն ավելի է քչացնում ինֆորմացիայի արտահոսքը»,- նշեց Խաչատրյանը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page