ՀՔԾ-ն տապալում է Գորիսի փոխքաղաքապետի նկատմամբ ոստիկանությունում բռնության գործը. «Փաստինֆո»

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ ոստիկանությունում բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պատշաճ քննություն չի իրականացվում։ Քրեական գործը հարուցվել է շուրջ չորս ամիս առաջ՝ ապրիլ ամսին, սակայն, ինչպես «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՔԾ-ից, քրեական գործով որևէ մեղադրյալ չկա, նախաքննությունը շարունակվում է։
Նկատենք՝ քրեական գործի շրջանակներում մեղադրյալ չկա այն պարագայում, երբ դեռևս ամիսներ առաջ արդեն հայտնի էր, որ պատերազմի մասնակից Հովսեփյանի նկատմամբ բռնություն է գործադրվել հենց Երեւանի ոստիկանապետի տեղակալ Արթուր Զաքարյանի աշխատասենյակում, ինչը հաստատվել է դեպքի վայրի զննությամբ։ «Փաստինֆո»-ն կապ է հաստատել գործով տուժող ճանաչված Մենուա Հովսեփյանի փաստաբան Դավիթ Կարապետյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Մենուա Հովսեփյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն դեռևս չի եղել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։























Comments