top of page

Իրանական ուղղաթիռը պատահաբար կրակ է բացել իր դիրքերի ուղղությամբ․ կան զոհեր

  • Oct 3, 2021
  • 1 min read

ree

Իրանը «Հայբարի նվաճողները» զորավարժությունների շրջանակում շարունակում է ռազմական տեխնիկա և անձնակազմ մոտեցնել սահմանին:


Իրավիճակն իրանա-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ, գրում է Военное обозрение-ն՝ նշելով, որ Ադրբեջանի և Իրանի սահմանին կարող է ևս մեկ ռազմական հակամարտություն բռնկվել:


Մեկ միջադեպ արդեն գրանցվել է ուսումնավարժանքների ժամանակ. AH-1 Super Cobra իրանական ուղղաթիռը պատահաբար կրակ է բացել իր դիրքերի ուղղությամբ, ինչը հանգեցրել է երեք զինծառայողի մահվան: Աղբյուրի տվյալներով՝ սկզբում կատարվածը բնութագրվում էր որպես ադրբեջանական սադրանք, սակայն ավելի ուշ Իրանն ընդունել է «բարեկամական կրակը»:


Ըստ պարբերականի՝ երկու երկրի միջև հարաբերությունների սրման պաշտոնական պատճառը Գորիս-Կապան ավտոանապարհի երկու հատվածի արգելափակումն է ադրբեջանցի զինվորականների կողմից և իրանցի վարորդներից գումարի գանձումը այդ հատվածներով երթևեկելու համար:





Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page