Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև սահմանն աշնանից կպահպանեն ռոբոտները

Կորեայի Հանրապետությունը ԿԺԴՀ-ի հետ սահմանի շրջանում կտեղակայի ինքնաուսուցվող ռոբոտներ՝ հանդերձված ամենաարդիական տվիչներով և արհեստական ինտելեկտով:
Հունիսի 15-ին այդ մասին հայտնել Է Հարավային Կորեայի Պաշտպանական գնումների պետական գործակալությունը (DAPA)։
Գործակալության տվյալներով՝ 2,5 միլիոն դոլար արժողությամբ առաջին երկու սահմանապահ-ռոբոտները պլանավորվում Է ապառազմականացված գոտու հարավային կողմից տեղակայել այս տարվա հոկտեմբերին: Երեք ամսվա ընթացքում դրանք կաշխատեն փորձնական ռեժիմով, ինչից հետո կընդունվի ոոշում դրանց զանգվածային օգտագործման մասին: Հաղորդվում Է, որ ռոբոտները կտեղաշարժվեն հատուկ ռելսերով՝ վայրկյանում մինչև հինգ մետր արագությամբ և հերթապահություն կանեն շուրջօրյա:
Սարքերը հանդերձված են բարձր լուծաչափի թեքվող-պտտվող խցիկով և արդի սենսորներով: Ռոբոի արհեստական ինտելեկտն ինքնուրույն կվերլուծի խցիկի ձայներն ու պատկերը և կտեղեկացնի օպերատորին կասկածելի ակտիվություն հայտնաբերելու դեպքում: Համակարգն ունակ Է ինքնուսուցման, և սպասվում Է, որ ժամանակի ընթացքում դրա աշխատանքը կդառնա ավելի արդյունավետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:























Comments