Արցախի քաղաքացիներին կոչ եմ անում լսել Արայիկ Հարությունյանի պարզաբանումները․ Ժիրայր Ազիզյան

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանն իր ֆեյսբուքյան էջում կոչով դիմել է Արցախի բնակիչներին։ Նա, մասնավորապես, գրել է․
«Թանկագին հայրենակիցներ, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ՀՀ- ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրված քաղաքական իշխանությանը շնորհավորելու հանգամանքը հանրային դժգոհությունների առիթ է դարձել արցախահայության շրջանում։ Երեկ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո ցուցարարները պահանջել են նախագահի հրաժարականը, բայց, հաշվի առնելով հրաժարականի տակ թաքնված արտաքին և ներքին մարտահրավերները, ես հրավիրում եմ Հանրապետության նախագահին և կոչ եմ անում մեր բոլոր գիտակից քաղաքացիներին այսօր ժամը 18:00-ին հավաքվել «Վերածննդի» հրապարակում՝ լսելու պարզաբանումներ տեղի ունեցածի վերաբերյալ»։























Comments