top of page

Նախադպրոցական հաստատությունները տվյալները կներբեռնեն ԿՏԱԿ-ում

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Aug 30, 2021
  • 2 min read

ree

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգին (ԿՏԱԿ) այս տարի կմիանան նաեւ նախադպրոցական հաստատությունները: Այս որոշումանը կրթության պատասխանատուները հանգել են 2021 թվականի օգոստոսի 25-26-ին կայացած «ՏՀՏ-ն կրթության մեջ» խորհրդաժողովի ժամանակ։


Միջոցառմանը ներկա էն եղել ԿԳՄՍ նախարարության ոլորտային և այլ վարչությունների ներկայացուցիչները, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության, երիտասարդության և սպորտի վարչությունների, ինչպես նաև հանրակրթության վարչության ներկայացուցիչները։


ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնi հաղորդագրության համաձայն` խորհրդաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը։ Նա ընդհանրական կերպով անդրադարձ է կատարել 20-21 թվականների կատարած աշխատանքներին, ինչպես նաև խոսել ոլորտում գրանցած ձեռքբերումների և խոչընդոտների մասին։ Նշել է, որ աշխատաժողովի նպատակն է մանրամասնորեն քննարկել հեռավար կրթության բնագավառում իրականացված և շարունակվող ծրագրերը, լսել ոլորտի պատասխանատուներին անհանգստացնող հարցերը։

Խորհրդաժողովի ժամանակ արձանագրվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգոստոսի 17-ի 65-Ն հրամանի համաձայն` 2021-2022 ուսումնական տարվանից սկսած Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում սահմանված կարգով տվյալներ կլրացնեն նաև նախադպրոցական հաստատությունները՝ մանկապարտեզներն ու նախակրթարանները՝ անկախ կազմակերպաիրավական ձևից։


Օրակարգում ներառված էին «Հայկական կրթական միջավայր»-ին վերաբերող հարցը։ ԿՏԱԿ-ի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների բովանդակության և վերապատրաստումների բաժնի պետ Մանուշակ Ավետիսյանը ներկայացրել է պորտալի վերջին 2 տարիների վիճակագրական տվյալները։ Ավետիսյանը նշել է, որ այս ուսումանկան տարվանից ուսումնարանները նույնպես կօգտագործեն էլեկտրոնային մատյաններ։ Նախնական (արհեստագործական) մասնագիտական հաստատությունները նույնպես կիրառելու են էլեկտրոնային մատյաններն ու սահմանված կարգով պահանջվող տվյալները ներմուծելու են իրենց համար նախատեսված ենթահամակարգ։ Գործընթացն առավել դյուրին դարձնելու համար ԿՏԱԿ-ը նախատեսում է ուսուցողական հոլովակների միջոցով աջակցել տեղերում համակարգին միանալու պատասխանատու անձանց։


Աշխատաժողովի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են նաև սահմանամերձ բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ ուսուցիչների գործուղման համակարգին։ Մարզերի կրթության պատասխանատուներին ներկայացվել է, թե ինչպես է համալրվում kadrer.emis.am համակարգը: Առանձնակի կարևորվել է դպրոցի պատասխանատուների կողմից տվյալները ժամանակին ու պատշաճ ներմուծելու և փոփոխությունները կատարելու հարցը։


Խորհրդաժողովի մասնակիցները ծանթացել են նաև ԿԿՏՀ կարևորագույն ենթահամակարգերից մեկին՝ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ու արձանագրման համակարգ ունեցող սովորողների ռեգիստրին: Այդ ենթահամակարգի միջոցով թվայնացվում են երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման գործընթացը։

Համակարգը հնարավորություն է տալիս կրթության առանձնահատուկ պայմանների գտնվող երեխային մատուցել տարբեր ծառայությունների տեսակները։ Այս ենթահամակարգը միտված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման, մատուցվող ծառայությունների տեսակի, արդյունքների մասին տեղեկատվության հավաքագրման և վիճակագրության վարման գործընթացներն առավել արդյունավետ դարձնելուն։


Խորհրդաժողովին մասնակիցներին ներկայացվել է նաև էլեկտրոնային դպրոցի նոր մոդելը: Անցած տարի համավարակի պատճառով մեկնարկած «E-school Armenia» նախագիծն այս փուլում ընթանում է ապակենտրոնացման ճանապարհով, և ընտրված 18 մենթոր դպրոցների ուսուցիչները սեպտեմբերից էլեկտրոնային դասեր կվարեն այն սովորողների համար, որոնց ուսումնական հաստատություններում առկա չէ տվյալ առարկայի մասնագետը: Նախնական տվյալներով մենթորական ցանցում ներգրավված 37 վերապատրաստված մենթորներն ապահովելու են առարկայական ուսուցիչների բացը շուրջ 100 դպրոցներում: Այս համակարգի արդյունավետության ապացույցը, ըստ ծրագրի պատասխանատուների, Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղի աշակերտի օրինակն է, որ «Քիմիա» առարկան, սովորելով ամբողջությամբ հեռավար եղանակով, ընդունվել է Բժշկական համալսարանի անվճար համակարգ:


Անդրադառնալով հեռավար ուսուցման կազմակերպման ու կայացման պատմությանը՝ Ա. Պողոսյանը նշել է, որ «E-school Armenia» նախագիծը մեկնարկել է 2020 թվականի մարտ ամսին ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի համագործակցությամբ` համավարակի պայմաններում կրթության շարունակականությունն ապահովելու համար: Նախագծի շրջանակում նկարահանվել է 1-12 դասարանների սովորողների համար նախատեսված 2000 տեսադաս, որոնցից 500-ը ներկայացված են նաև ժեստերի լեզվով: Կենտրոնացված հեռավար դպրոցին մասնակցել է ընդհանուր առմամբ 5000 աշակերտ:

Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել է նաև Իթվինինգ ծրագիրը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page